Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

воскресенье, 8 мая 2011 г.

Շահան Նաթալի




Սկիզբը նախորդ համարում


«ՆԵՄԵՍԻՍ». ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՅԴ բյուրոն, մասնավորաբար Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և Ռուբեն Դարբինյանը, որոշել էին արգելք հանդիսանալ Նաթալիի այս հանդուգն որոշմանը, սակայն Նաթալին վճռական գտնվեց և ոչ մի կերպ չփոխեց իր որոշումը:
Խիստ գաղտնի պայմաններում սկսում է ծրագրվել թուրք դահիճների ահաբեկման գործը: Կազմվում է ահաբեկվելիք ճիվաղների «Սև ցուցակը»` շուրջ 200 մարդակերների անուններով, ովքեր ազատ շրջում էին Բեռլինի, Հռոմի, Բաքվի, Թիֆլիսի և այլ քաղաքների փողոցներում: Նրանց մի մասը նույնիսկ օգտվում էր տեղական ոստիկանության հսկողությունից:
Նաթալիի համար գլխավոր թիրախը մեծագույն հայակեր թալեաթ փաշա կոչեցյալն էր, որին սատկացնելու առաքելությունը վստահվեց Սողոմոն Թեհլերյանին: Թեհլերյանը 1921թ. մարտի 15-ին Բեռլինում ոչնչացրեց ոճրագործին:
1921թ. հուլիսի 18-ին Պոլսում Միսաք Թորլաքյանի գնդակով Կ. Պոլսում տապալվեց ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար, մոլեռանդ պանթուրքիստ,հայկական ջարդերի կազմակերպիչ բեյբութ խան ջևանշիրը:
1921թ. դեկտեմբերի 5-ին Գրիգոր Մերջանովի գլխավորությամբ իրականացված գործողության ժամանակ Արշավիր Շիրակյանը տապալեց թուրքիայի նախկին վարչապետ սայիդ հալիմ փաշային:
Անվանի վրիժառու Արամ Երկանյանը տապալել է 1919թ. Թիֆլիսում ազերի ղասիմ բեկովին, 1920թ. ` ազերիներ սարաֆովին ու խան խոյսկուն:
1922թ. ապրիլի 17-ին Բեռլինում սատկացվեց բեահետդին շաքիր բեյը` Հայոց Ցեղասպանությունը ծրագրող և իրականացնող իթթիհադական «հատուկ հանձնախմբի» պատասխանատուն:
1922թ. Բեռլինում ոչնչացվեց իթթիհադական հայակեր պարագլուխ ջեմալ ազիմին:
1922թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում Արցախի Զարեհ Մելիք Շահնազարյանի օժանդակությամբ Խոտորջուրցիներ Ստեփան Ծաղիկյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը տապալեցին իթթիհադական եռապետության անդամ և ռազմական նախարար ջամալ փաշային:
1922թ. թուրքմենստանում կարմիր բանակի հայ հրամանատարի` Հակոբ Մելքումովի ձեռքով գնդակահարվեց եռապետության երրորդ անդամը` էնվեր փաշան, որը Կենտրոնական Ասիայում ղեկավարում էր բասմաչների պանթուրքիստական հրոսակային շարժումը:
Շահան Նաթալիի ղեկավարած վրիժառու խումբը պատժեց մի քանի լրտես ու դավաճան հայերի, որոնք, թուրքական իշխանությունների մոտ մատնություններ անելով, իրենց ազգակիցների սպանության պատճառ էին դարձել: Նշենք նաև, որ հայ վրիժառության ՆԵՄԵՍԻՍ ծրագրի իրականացման ընթացքում ոչ մի պատահական մարդ չի տուժել:
ՀՅԴ բյուրոն դեմ էր այս կարգի ահաբեկումներին, քանի որ Հայրենիքի վտարանդի բյուրոն, հակախորհրդային մոլուցքով լցված,  թրքամետ քաղաքականություն էր վարում: Վերջապես բյուրոյին հաջողվեց լռեցնել հայ փամփուշտի արդարացի պայթյունի ձայնը: Այդ նույն բյուրոն, երբ հետագայում հարկ էր լինում ինչ-որ կերպ մարդկանցով համալրելու իր շարքերը, անվանակոչում էր Շահան Նաթալիի գլխավորած ՆԵՄԵՍԻՍԸ` իբրև իր` բյուրոյի կողմից ծրագրված և իրականացված հայկական արդարության ահաբեկումներ:




ուշադրություն`

Հայերի տականք թշնամիների անունները


գրված են փոքրատառերով` միտումնավոր




ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Նյութը` Խմբագրապետ Ա. Ավետիսյանի և

Խմբագիր Գ. Քոչարյանի

Комментариев нет:

Отправить комментарий