Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 30 мая 2011 г.

Մամուլի տեսություն


Խառնիխուռն մտքեր
Դովիլյան հայտարարության շուրջ


«Ադրբեջանը փաստացի մերժեց եւ արհամարհեց երեկ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչը՝ համաձայնություն տալ բանակցային սեղանին գտնվող մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին»,– մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆի կողմից համանախագահ երկրների տարածած հայտարարությունը «Panorama.am»—ին հաղորդել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ համանախագահ երկրների նախագահների հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆն հանդես է եկել մեկնաբանությամբ, որում նշված է, թե այդ հայտարարությամբ միջազգային հանրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան անթույլատրելի է:
Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ հստակ իր պատասխանը տվել է համանախագահների առաջարկություններին, այն, ինչից Ադրբեջանը փորձում է խուսանավել՝ դրանով, ինչպես նաեւ այլ ապակառուցողական քայլերով փակուղի մտցնել բանակցությունները:
Նա նշեց նաեւ, որ նման քայլով Ադրբեջանը փորձում է խափանել Կազանում նախատեսված եռանախագահների հանդիպումը:
«Կարծում եմ, ինչպես միջնորդները, այնպես էլ միջազգային հանրությունը համապատասխան հետեւություններ կանեն Ադրբեջանի՝ նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ»,–ընդգծել է պատգամավորը:
ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը, մեկնաբանելով համանախագահ երկրների նախագահների տարածած հայտարարությունը, «Panorama.am»—ին ասել է, որ կուսակցությունը հումանիտար բնույթի ցանկացած հայտարարություն դրական է գնահատում. «Մենք կարծում ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնարար փաստաթղթի ստորագրումն առանց ԼՂՀ իշխանությունների անհնարին է»:
Ողջունելով երեք նախագահների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների տարբեր ֆորմատներով հանդիպումները, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ողջունում է միջնորդ երկրների՝ բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչը, քանի որ խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է, ինչը չի կարող հայկական կողմերի համար ընդունելի լինել:
«Իհարկե, հայտարարությամբ Ադրբեջանին ուղղված կոչեր կային, սակայն կարծում եմ, որ դրանք պետք է լինեին առավել կոշտ, քանի որ եթե մի պետություն իր արտգործնախարարության մակարդակով հայտարարում է, որ դիպուկահարների պատերազմը շարունակվելու է, առավել կոշտ հակազդեցության է արժանի»,–ասել է Ա. Թովմասյանը:
Նրա խոսքերով, ցանկացած ֆորմատով հանդիպման ժամանակ հանդիպման կողմերը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու եւ ամեն ինչ անելու է անվտանգ ապրելու համար՝ հանձինս իր բանակի եւ գերագույն գլխավոր հրամանատար ԼՂՀ նախագահի:
«Ընդհանուր առմամբ, այդ հայտարարությունը կարելի է դրական գնահատել: Նրանում արտահայտվել են մի շարք դրույթներ, որոնք բխում են ե՛ւ իրականությունից, ե՛ւ մարդասիրական նորմերից: Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների նախագահների ամենակարեւոր մեսիջն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ փոխզիջումների եւ կողմերի կամովի կամարտահայտության միջոցով: Իսկ դա նշանակում է, որ որեւէ պարտադրանք, ճնշում այլ պետությունների կողմից, հատկապես համանախագահող երկրների կողմից չի լինելու: Այսինքն, միայն իրենք՝ կողմերը կարող են գալ համաձայնության»,–մեկնաբանելով համանախագահ երկրների նախագահների տարածած հայտարարությունը՝ «Panorama.am»—ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Երկրորդ կարեւոր հանգամանքը, որն առանձնացվեց նրա կողմից, այն է, որ հայտարարությամբ հստակ նշվում է, որ խոսակցություններն այն մասին, թե հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն, չի համապատասխանում իրականությանը:
«Հայտարարության մեջ առկա դրույթները, կոչերն առաջին հերթին ուղղված էին Ադրբեջանին, քանի որ միջորդների կողմից նշվող կոչը՝ խնդիրը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, բնականաբար, ուղղված էր հենց Ադրբեջանին»,–ասել է Դ. Բաբայանը:
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը չի փոխի Ադրբեջանի ռազմական քաղաքականությունը: Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը երեկ «Արմենպրեսի» հետ զրույցում: Համանախագահող երկրների ղեկավարները հայտարարությունում շեշտադրում են կատարել հրադադարի ռեժիմը չխախտելու վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, որ խաղաղ կարգավորումը մնում է լուծման միակ ճանապարհը, որն այլընտրանք չունի: «Ակնհայտ է, որ այդ շեշտադրումն ուղղված է Բաքվին եւ խիստ է ասված, սակայն, իմ կարծիքով, դա ոչինչ չի նշանակում ադրբեջանական կողմի համար: Համանախագահող երկրները կարող են այդպես մեզ հանգստացնել, բայց Ադրբեջանը կարող է նույն ձեւով, տեմպով իր քաղաքականությունն առաջ տանել: Հայկական կողմի զգոնությունը չպետք է թուլանա»,–ասել է Ա. Մանասյանը:
Անդրադառնալով հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Ա. Մանասյանը նշել է, որ կտրուկ շրջադարձեր չեն սպասվում: Ըստ նրա՝ դրա համար գործընթացը դեռ հասունացած չէ:

«Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ԼՂ հիմնահարցի վերաբերյալ համատեղ դովիլյան հայտարարությունը մի շարք տարբերություններ ունի եռանախագահների կողմից ավելի վաղ արված  Աքվիալայի եւ Մոսկվայի հայտարարություններից»,–այսպիսի տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը: Ըստ Բեքարյանի, այդ տարբերությունը առաջին հերթին այն է, թե եռանախագահները ինչ են ակնկալում կողմերից. «Եթե նախորդների ժամանակ ակնկալում էին արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների ընթացքը, դրանք ավելի արդյունավետ դարձնել, ապա այժմ խնդիր կա բանակցային գործընթացը ավարտին հասցնել եւ հունիսին եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրել հիմնարար սկզբունքների փաստաթուղթ»:
Կ. Բեքարյանն ընդգծեց, որ այս հայտարարության մեջ հստակ նշվում է ուժի չկիրառման մասին, ինչը, ըստ փորձագետի, ուղղված է առավելապես Ադրբեջանին, քանզի նա է հակված ռազմատենչ հայտարարությունների, իսկ Հայաստանը վերջին տարիներին պատերազմի սպառնալիքներով հանդես չի եկել: Փորձագետը նկատեց նաեւ, որ փոխվել են միջնորդական տեխնոլոգիաները, այսինքն՝ եթե ստորագրվի հայադրբեջանական համաձայնություն, այն կծառայի որպես հենման կետ հետագա գործընթացի կառուցման համար, եւ եռանախագահները կներդնեն բոլոր միջոցները վերոհիշյալ գործընթացի իրականացման համար:
Խոսելով Ադրբեջանի ներկայիս վիճակի մասին՝ փորձագետն այն բավականին բարդ որակեց, քանզի մադրիդյան սկզբունքերի ի հայտ գալուց ի վեր մեր բանակցային ինստիտուտը իր սեփական հանրության առջեւ եղել է բաց, իսկ Ադրբեջանի դեպքում հակառակն է եղել. այստեղ հանրությանը ձեւախեղված պատկեր է ներկայացվել: Նա հավաստիացրեց, որ եթե միջնորդները վճռական գործեն, ապա Ադրբեջանը ստիպված կլինի կատարել հայտարարության մեջ նշված կետերը: Իսկ եթե սա տեղի չունենա, Ադրբեջանի բարդ վիճակը կարող է ավելի վատթարանալ:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, մեկնաբանելով նախօրեին Դովիլում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահների ընդունած հայտարարությունը, նշել է, թե այն եւս մեկ անգամ ընդգծում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման կարեւորությունը:
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, Բրայզան, մասնավորապես, ասել է. «Հայտարարությունը եւս մեկ անգամ ընդգծում է, թե չկա ավելի կարեւոր բան, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առավելագույն ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար»:
Աշխարհի հզորները թույլ չեն տա, որ պատերազմ սկսվի: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿից պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել էր մայիսի 26—ին Դովիլում: «Այսօր ամբողջ աշխարհը դատապարտում է եւ չի ընդունում այն պետությունների քաղաքականությունը, որոնք գործում են ուժի հիմքերից, սա շատ կարեւոր է Հայաստանի համար: Բացառվելու է պատերազմը»,–ասել է նա:
ԼՂ խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման հնարավարություններն այսօր առավել մեծ են, քան երբեւէ եղել են: Այս մասին, ինպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների հայտարարությունը:
«Եթե համեմատելու լինենք նախորդ բոլոր մեծ ութնյակի շրջանակում այդ խնդրի վերաբերյալ արած հայտարարությունները, կարելի է միանշանակ եզրակացության գալ՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շանսերն այսօր առավել մեծ են, քան նախկինում: Մենք արդեն ոչ թե նոր հակամարտության շեմին ենք, այլ կարգավորմանը շատ մոտ»,–ասել է նա:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կխաղա իր դրական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման գործում»,–«Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը: «Հակամարտության կողմերի միջեւ գոյություն ունեցող փոխադարձ անվստահության մթնոլորտը հավելյալ խոչընդոտներ է առաջացնում միջնորդների գործունեության մեջ, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանը չպետք է հոգնի իր միջնորդական գործունեությունից»,–ասաց Վ. Կազիմիրովը:
Նա հիշեցրել է, որ բանակցային գործընթացի սկզբում Մինսկի կոնֆերանսը նախագահում էին իտալացիները, սակայն 1,5 տարի հետո նրանք «հոգնեցին», քանի որ այդ գործընթացը բավականին ծախսատար էր եւ մեծ առավելություններ չէր բերում իտալական դիվանագիտությանը: Այնուհետեւ նախագահությունը փոխանցվեց Շվեդիային, իսկ հետո Ֆինլանդիային: Արդեն Շվեդիայի նախագահության ժամանակ ձեւավորվեց համանախագահությունը Ռուսաստանի հետ: ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի ժամանակ Ֆինլանդիայի փոխարեն որպես համանախագահ երկիր ներկայացվեց Ֆրանսիան: «Դա բավականին մեծ դժգոհություն առաջացրեց Ադրբեջանում: Հեյդար Ալիեւը գտնում էր, որ Ֆրանսիայում եւ Ռուսաստանում բավականին մեծ է հայկական սփյուռքի ազդեցությունը: Այս իրավիճակում նաեւ ԱՄՆն ցանկություն հայտնեց միանալու կողմերին, եւ այսպես 1997թ. սկզբին ձեւավորվեց ներկա եռանախագահությունը»,–պատմությունը ներկայացրել է ռուս դիվանագետը:
«Ներկայումս Ռուսաստանի ակտիվությունը հակամարտության կարգավորման գործընթացում նկատելիորեն ավելի ակտիվ է, քան Ֆրանսիայի եւ ԱՄՆի դեպքում: Սա չեմ ասում այդ երկրներին մեղադրելու համար, սա տեղի է ունենում օբյեկտիվ գործոնների առկայության պատճառով»,–ասել է նա՝ հավելելով, որ նույնիսկ Իրանն ու Թուրքիան, որոնք գտնվում են հարեւանությամբ, չունեն այնքան հետաքրքրվածություն խնդրի լուծման գործում, որքան Ռուսաստանը: «Մեզ համար այս հարցն ավելի ցավոտ է, եւ դա բնական է»,–շեշտել է Վ. Կազիմիրովը:

ՌուսաստանիՖրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

ՌուսաստանիՖրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն են ընդունել: Փաստաթղթում կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել «հասարակություններին պատրաստել խաղաղությանայլ ոչ՝ պատերազմի» եւ հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները:
ՄեդվեդեւնՕբաման եւ Սարկոզին Հայաստանի եւ ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ եւ հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների աշխատանքները»:
«Հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունըպայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում»,- ասված է երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ:

ԼՂՀ պատգամավորԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը տարբերվում է նախորդներից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը էապես տարբերվում է նախորդներից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ղարաբաղցի պատգամավոր Գագիկ Պետրոսյանը:
Ինչպես նշեց պատգամավորընախԴմիտրի ՄեդվեդեւըԲարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին նշել ենոր «հատկապես ուժի կիրառումն է բերել ներկայիս վիճակի ստեղծմանը», եւ երկրորդ՝ կոչ են արել կապեր հաստատել առավել վստահ եւ ձգտել բոլորի կողմից ընդունելի կարգավորման հասնել:

Գագիկ Պետրոսյանի կարծիքովնախագահների հայտարարությունը հիմնականում հասցեագրված էր Ադրբեջանին:
Նշենքոր ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ՌուսաստանիԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի 26-ին համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»:
«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվիմենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ֆորմալ ընդունումընպաստել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ մեր միջազգային  գործընկերների հետ աջակցել դրա կատարմանը»,- նշված է հայտարարությունում:
«Մենք հաստատում ենքոր միայն բանակցությունների ճանապահով կարգավորումը կարող է հագեցնել խաղաղությանկայունության եւ հաշտեցման՝ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ընձեռելով: Համոզված ենքոր եկել է ժամանակըորպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը դեպի խաղաղ կարգավորում քայլ անեն»,- հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանցի փորձագետՂարաբաղի հարցով ՌուսաստանիՖրանսիայի եւ ԱՄՆ նախագահների հայատարարությունը ոչ այլ ինչ էքան դեմագոգիա

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով ՌուսաստանիՖրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունըորն ընդունվել էր մայիսի 26-ին Դովիլում,  «նորմալ դեմագոգիա է»:  NEWS.am –ի թղթակցի ուշադրությունը դրա վրա հրավիրեց Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավարփորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
«Դեիսկ ի՞նչ պետք է անեն նրանքեթե կողմերը չգան համաձայնությանԲացարձակապես պարզ էոր ոչինչ», -նշել է փորձագետըընդգծելովոր կողմրի տեսակետները ինչպես եղել էին արմատապես հակադիրայդպես էլ մնում եննրանց չհաջողվեց դրանք մոտեցնել այս տարիների ընթացքում:
«Մինչ օրս ոչ ոք չի հասկացելով է ճիշտովմեղավորինչ պայմաններով պետք է համաձայնություններ ձեռք բերվեն եւ այլնԱյս ամենը ինչպես եղել էր դամագոգիաայնպես էլ մնում էՊարզապես այսօր ընդունված չէ ասել  «ձեր գործն  էինքներդ էլ որոշեք»,  ահա եւ  «անհանգստություն» են ցուցաբերում… Ցուցադրություն է », - եզրակացրել է ԱլԽրամչիխինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ըՌուսաստանիՖրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Փաստաթղթում կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները։
«Մենք հաստատում ենքոր միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է հագեցնել խաղաղությանկայունության եւ հաշտեցման՝ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ընձեռելով։ Համոզված ենքոր եկել է ժամանակըորպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը դեպի խաղաղ կարգավորում քայլ անեն»,-ասվում է հայտարարության մեջ:


ԼՂՀ ԱԺ պատգամավոր. Դովիլի հայտարարության հիման վրա պաշտոնական Ստեփանակերտը կարող է պնդել բանակցություններին մասնակցելու մասին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունում  մի քանի կոնկրետություններ կանԱյս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքով`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի առաջնորդներին կոչ են արել բնակչությանը պատրաստել խաղաղության: Հայտարարության մեջ ընդգծվում է «հակամարտության բոլոր կողմերը» ձեւակերպումը, ինչը նախագահների ավելի վաղ արված հայտարարություններում չկար:
«Իրենց կոչն ուղղելով ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ հակամարտության բոլոր կողմերին, երեք երկրների առաջնորդները մոտ ապագայում հնարավոր են դարձրել ԼՂՀ-ի մասնակցությունը հարցի կարգավորման գործընթացին: Պաշտոնական Ստեփանակերտը կարող է պնդել բանակցային գործընթացին իր մասնակցությունը` հենվելով նախագահների հենց այս հայտարարության վրա», - վստահ է Աթանեսյանը:
Բացի այդհայտարարության այն մասը, թե ձեւավորված իրավիճակը ուժի կիրառման հետեւանք է, ըստ Աթանեսյանի, վերաբերում է հենց Ադրբեջանին. «Սա եւս մեկ անգամ հաստատում է ԼՂՀ իշխանությունների այն հայտարարությունը, թե շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը Ադրբեջանն է: Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը եւս արժանի արձագանք է գտել երեք նախագահների հայտարարության մեջ, եւ ներկայումս ադրբեջանական դիվանագիտությունը լավագույն օրերը չի ապրում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Փաստաթղթում նրանք ընդգծել էին, որ  ուժի կիրառումը նոր տառապանքներ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից . «Մենք կողմերին կոչ ենք անում բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Բակո Սահակյան. ՀԱՊԿ-ն պետք է պատասխանատվություն կրի Ղարաբաղի անվտանգության համար



Ստեփանակերտն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Էխո Մոսկվիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Եթե մենք դիտարկենք այդ հակամարտությունը լոկալ ասպեկտում, իհարկե, ի վիճակի ենք ապահովել մեր անվտանգությունը, ինչն էլ անում ենք այսօր: Մենք դա անում ենք սկսած 1994թ.-ից»,- հայտարարել է Բակո Սահակյանը:
«Եթե գլոբալ իմաստով նայենք, սպառնալիքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին եւ ղարաբաղցի ժողովրդին, կարծում ենք դրա համար հավասար չափով պատասխանատվություն պիտի կրեն եւ ՀԱՊԿ անդամները, եւ եվրոպական պետությունները, եւ միջազգային հանրության մի շարք երկրներ»,- պարզաբանել է ԼՂՀ նախագահը:

Բակո Սահակյան. Ի դեմս Ադրբեջանի քաղաքական ղեկավարության՝ ահաբեկչության նոր ձեւ է ի հայտ է գալիս

Ստեփանակերտը կողմ է բանակցային գործընթացի ձեւաչափի վերականգնմանը, այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի վերադարձին: «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ավելացնելով, որ «առանց Ղարաբաղի գիտության ոչինչ չի կարող կայանալ»:
«Դուք գիտեք, որ ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ, Ղարաբաղը բանակցային գործընթացի լիիրավ անդամ է: Այսօր բանակցություններն ընթանում են առանց Ղարաբաղի մասնակցության, եւ դրանք չեն կարող լուրջ արդյունքներ ունենալ: Այս ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում եւ հուսով ենք, որ միջազգային հանրությունը կօգնի բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչի արդյունքում արդեն հնարավոր կլինի ինչ-որ արդյունք ակնկալել»,- հայտարարել է նա:
Սահակյանը նշել է, որ Ղարաբաղը որոշակի փոխզիջումների կողմնակիցն է: «Սակայն փոխզիջումները, Ադրբեջանի եւ մեր հանարապետության ընկալումներով, տարբեր են»,- հայտարարել է Բակո Սահակյանը՝ ճշգրտելով, որ «Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս Ղարաբաղի հասցեին ամենօրյա սպառնալիքներով»:
«Բնական է, որ նման պահվածքը չի կարող չազդել բանակցային խաղաղ գործընթացի վրա: Նման մոտեցումը մեզ համար չի կարող ընդունելի լինել, այդ է պատճառը, որ այսպիսի պայմաններում փոխզիջումների մասին խոսել ուղղակի հնաավոր չէ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը:
«Ի դեմս Ադրբեջանի քաղաքական ղեկավարության՝ ահաբեկչության նոր ձեւ է ի հայտ է գալիս»,- ավելացրել է Սահակյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ համաշխարհային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, ինչի արդյունքում Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը:
Քանի որ, ըստ ԼՂՀ նախագահի, «մեր կյանքում առկա սպառնալիքները չեն վերաբերվում միայն Ղարաբաղին»: «Մենք հայտնվել են մի իրավիճակում, որտեղ զգում եւ տանում ենք մեր պատասխանատվությունն այդ մասով, քանի որ Լեռնային ղարաբաղի ժողովուրդը բոլոր ժամանակներում մասնակցել է համամարդկային արժեքների ստեղծմանը»,- ասել է բակո Սահակյանը:
 «Ավելին, այսօր մենք չենք թաքցնում, որ մեր երկիրը կանգնած է ժողովրդավարացման եւ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին: Հետեւաբար մենք ղեկավարվում են որոշակի  համամարդկային կանոններո: Այսօր եվրոպական եւ  միջազգային հանրության որոշ երկրներ մեր չճանաչվածության պատճառով հարաբերություններ չունեն մեզ հետ, բայց հաճույքով համագործակցում են մի պետության հետ, որտեղ տիրում են սուլթանատի օրենքները: Իհարկե, մեզ համար դա անթույլատրելի է, կարծում ենք, որոշ երկրներ ղեկավարվում են երկակի ստանդարտներով»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Ռուս փորձագետ. ԱՄՆ-ը ցանկանում է շուտափույթ լուծել ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի պայմաններով



ԱՄՆ-ը ցանկանում է շուտափույթ լուծել ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի պայմաններով: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխաիլ Ալեքսանդրովը: Փորձագետը նաեւ նշել է, որ Բաքվում դեսպան է նշանակվել նախկին միջնորդ Մեթյու Բրայզան, իսկ Երեւանում դեսպանը` Մարի Յովանովիչը «նարնջագույն հեղափոխությունների» մեծ մասնագետ է:
Ըստ փորձագետի, երկու դեսպանների հայտարարությունները բավական թափանցիկ վկայում են Վաշինգտոնի քաղաքականությունը տարածաշրջանում: Յովանովիչի մեկնումը չի նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն: Ուղղակի որոշվել է նյարդայնացնող ֆիգուրին փոխարինել մեկ ուրիշով:
Ըստ փորձագետի, ԱՄՆ-ը ցանկանում է ռազմա-քաղաքական միջանցք ստեղծել Սեւ ծովից Կասպից ծով: Վրաստանը մտել է ԱՄՆ ծրագրերի մեջ, այժմ հարկավոր է կոտրել Ադրբեջանին, ու թեպետ Ադրբեջանը չի ձգտում դրան, բայց արված առաջարկից`Լեռնային Ղարաբաղից նա չի կարող հրաժարվել:

Անհնարինն ակնհայտ. Հայաստանն ու Ադրբեջանը դաշինք են կազմել ընդդեմ Թուրքիայի եւ Ռուսաստանի



Հայաստանն ու Ադրբեջանը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում միասնական մոտեցում ունեն այդ կառույցի գլխավոր քարտուղարի հաստատման ձեւաչափի հարցում: Այդ մասին այսօր` մայիսի 25-ի ասուլիսում հայտարարեց Վեհաժողովում Հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մասնավորապես` Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այն տարբերակի շուրջ, ըստ որի` Վեհաժողովի գլխավոր քարտուղարը պետք է ոչ թե ընտրվի ձայների մեծամասնության սկզբունքով, այլ նշանակվի ռոտացիոն կարգով:
Հատկանշական է, որ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշմանն ընդդիմանում են խոշոր պատվիրակություններ ունեցող Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան:
Ըստ Գ. Մինասյանի` հունիսի 30-ին Կիեւում կայանալու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվելու է նաեւ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Ներկայում Վեհաժողովը ղեկավարում է Ուկրաինայի ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինը: Խնդիրն այն է, որ անդամ երկրներն ունեն անհավասար ձայներ` դրանք բաշխված են ըստ անդամ երկրների բնակչության թվաքանակի: Ըստ այդմ` ամենախոշոր պատվիրակություններ ունեն Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան, իսկ ամենափոքր` Հայաստանը, Մոլդովան եւ Ալբանիան: Ըստ Գ. Մինասյանի` անցյալ շաբաթ Վեհաժողովի բյուրոյի նիստի ընթացքում Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան փորձել են համաձայնության գալ` միասնական թեկնածու առաջադրելու հարցում, ինչը հարուցել է մյուս պետությունների ներկայացուցիչների հակազդեցությունը: Փոքր պատվիրակություն ունեցող երկրների ներկայացուցիչները փորձում են փոփոխություն մտցնել Վեհաժողովի կանոնակարգում` գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն դարձնելու համարԱյդ դեպքում բոլոր անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը, հնարավորություն կստանան գլխավորելու այդ հեղինակավոր կառույցը, որի նստավայրը, ի դեպ, գտնվում է Ստանբուլում:
Ըստ Գ. Մինասյանի` Վեհաժողովում փոքր պատվիրակություն ունեցող երկրների ներկայացուցիչները նախազգուշացրել են խոշոր պետությունների ներկայացուցիչներին, որ նրանց թեկնածուներին չեն աջակցի, եթե գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն սկզբունքը չընդունվի:

Հայ քաղաքագետ. Ադրբեջանը պատերազմի շանտաժ է անում


Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, բայց դա վերսկսելու շանտաժ է անում: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը:
«Ադրբեջանը ուռճացնում է հարցը»,- ասել է քաղաքագետը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների երեկվա հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքը Շիրինյանը շրջանցել է` պատճառաբանելով, թե ծանոթ չէ տեքստի բնօրինակին, իսկ լրատվամիջոցներին չի վստահում: Նա նշել է հայկական կողմի երկու սխալները` Ադրբեջանի տարածքային աբողջականության ընդունումն ու ԼՂՀ անկախությունը չճանաչելը:
Շիրինյանը նշել է, թե առկա փաստաթղթերից եւ ոչ մեկում չի նշվում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, բացի հայերից եւ ադրբեջանցիներից ոչ ոք չի ցանկանում հակամարտության կարգավորումը: Չլուծված հակամարտությունը մեծ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանը կառավարելու համար:

Ղարաբաղը համակողմանի աջակցություն կցուցաբերի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը



Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Երեւան քաղաքում մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը, ընդգծելով նրա 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման կարեւորությունը ինչպես Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը եւս, ըստ ամենայնի, կաջակցի այդ միջոցառումների պատշաճ անցկացման գործին:
Նիստին մասնակցել են Գարեգին Բ-ն, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ:


Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է 230 անգամ. հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է




Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 230 անգամ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի  հրաձգային  զինատեսակներից  արձակել են շուրջ 1500 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի  ունեցել:

Комментариев нет:

Отправить комментарий