Բրիսբենում (Քվինսլենդ, Ավստրալիա) Կանանց աշխատանքի հարցերով ազգային համաժողովում ընդունված բանաձեւում պատվիրակները հանդես են եկել «1915 -1923թթ. հայերի, հույների եւ ասորի-խալդերի ցեղասպանության` որպես մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության, ճանաչման օգտին»: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ին:
Իր ելությում «Վերադարձ Անատոլիա» կազմակերպության նախագահ Սոֆյա Կոտանիդիսը ասել է. «Ճանաչումն ու ուսուցումը գիտակցությունը զարգացնելու, անցյալն ու ներկան հասկանալու լավագույն միջոց են: Միայն անցյալի հանցագործությունների մասին տեղեկացնելով կարելի է խուսափել դրանց կրկնությունից»:
Ընդունված բանաձեւում մասնավորապես ասվում է.
«Այս համաժողովը ճանաչում է 1915 -1923թթ. հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություններից մեկը եւ.
ա) միանում է Ավստրալիայում հայ, հույն եւ ասորի համայնքերին` հարգելու համար առաջին ժամանակակից ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը
բ) դատապարտում է հայերի, հույների, ասորի-խալդերի եւ ցեղասպանության մյուս ակտերը` որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսեւորում
գ) գիտակցում է մարդկության պատմության այդ սեւ էջերի մասին տեղեկացման եւ հիշատակման կարեւորությունը` նման հանցագործությունների կրկնությունը թույլ չտալու հարցում
դ) դատապարտում եւ հանդես է գալիս հայերի, հույների, ասորի-խալդերի եւ ցեղասպանության այլ ակտերին մասին պատմական ճշմարտությունը խեղաթյուրելուն եւ մերժելուն ուղղված քայլերի դեմ
ե) հիշեցնում է ANZAC -ի (ավստարալական եւ նորզելանդական բանակային կորպուս, որն ստեղծվել էր 1915 թ. Գալիպոլում միջամտության համար- NEWS.am) ռազմագերիների եւ այլ զինվորականների վկայությունները` հայերի, հույների եւ ասորի-խալդերի ցեղասպանության մասին:
զ) հիշեցնում է ANZAC-ի զինվորականների` ցեղասպանությունը վերապրած հայերին, հույներին եւ ասորի-խալդերին օգնություն ցուցաբերելու մասին վկայությունները
է) արժանին է մատուցում Ավստրալիայի ժողովրդին` ցեղասպանությունը վերապրած հայերին, հույներին եւ ասորի-խալդերին ցուցաբերած մարդասիրական օգնության համար»:մ 6 կուսակցական հրաժարական տվեցին:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպման հանձնաժողովի նիստում պրակտիկ հարցեր են քննարկվել. Մանոյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամն Երեւանում կայացել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Լրագրողների հետ զրույցում ամփոփելով նիստի արդյունքները` ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտարարել է, թե նախագահի գլխավորությամբ նման հանձնաժողովի ստեղծումը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: «Կարեւորն այն է, որ այս նիստը չի կրել ձեւական բնույթ, քննարկվել են բավական գործուն եւ պրակտիկ հարցեր»,- ասել է Մանոյանը: Նիստին որշվել է աշխատանքներն իրականացնել 3 ուղղություննեով` ներքին, արտաքին եւ ցեղասպանության հետեւանքների վերացման:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշել է, որ աշնանը հանձնաժողովի եւս մեկ նիստ կկայանա, որի ընթացքում կհստակեցվի միջոցառումների ժամանակացույցը:
WikiLeaks. Բրայզան ակտիվորեն խոչընդոտել է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը Կոնգրեսում
WikiLeaks կայքը մայիսի 24-ին գաղտնի դիվանագիտական հեռագիր է հրապարակել 2007թ. մարտի 9-ին ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի եւ Ստամբուլի փոխնահանգապետ Ֆիքրեթ Քասափօղլուի հանդիպման վերաբերյալ, գրում է Asbarez-ը: Հանդիպմանը խոսք է գնացել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում եւ Սենատում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին:
«Բրայզան ընդգծել է, որ վարչակազմը ջանքեր է գործադրում, որպեսզի համոզի Կոնգրեսին չընդունել բանաձեւը: Նրա խոսքով, վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Քասաբօղլուն իր հերթին նշել է, որ բանաձեւի չընդունումը կարելի է հիմնավորել հետեւյալ 4 կետերով.
- Ստամբուլը հանդուրժողական քաղաքականություն է վարել տարբեր մշակույթների հանդեպ ՝ սկսած Օսմանյան Կայսրությունից:
- Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական եւ ներկայիս քաղաքական լարվածությանը՝ ավելի քան 40 հազար հայաստանցի նախընտրում է ապրօինի բնակվել Թուրքիայում: (Թուրքական կառավարական աղբյուրները նշում են 70 հազար թիվը)
- Հրանտ Դինքի սպանության հանրային քննարկումը նշան էր այն բանի, որ հարգանք գոյություն ունի մարդկանց եւ տարբեր մշակույթների միջեւ:
- Թուրքիայի երիտասարդների մեծ մասի համար դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ Ցեղասպանության քաղաքականացումը միայն ատելություն կսերմանի:
«Նահանգապետի տեղակալը համաձայնել է, որ կոնստրուկտիվ չէ շարունակել ընդդիմանալ Հայոց ցեղասպանության բանաձեւերին՝ պատճառաբանելով, թե դա կնպաստի ազգայնամոլության աճին՝ սպառնալով Թուրքիայում հայկական համայնքի անվտանգությունը: Քասափօղլուն առաջարկել է շեշտը դնել կրոնական փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի հանդուրժողականության ավանդույթի եւ այն փաստի վրա, որ հազարավոր հայեր դեռեւս նախընտրում են ապօրինի կերպով գաղթել Թուրքիա»:
Հայաստանը Խաղաղասիրություն-2011 գլոբալ ցուցիչի վարկանշային աղյուսակում 109-րդ տեղն է զբաղեցրել:
Խաղաղասիրության գլոբալ ցուցիչը յուրաքանչյուր տարի իր հաշվարկներն իրականացնում է ավստրալական The Economist Intelligence Unit ավստրալական կազմակերպության մեթոդաբանության համաձայն, որը հաշվի է առնում երկրի ինչպես ներքին գործոնները` բնակչության կենսամակարդակը, հանցագործությունների քանակը, այնպես էլ արտաքին միջազգային հարաբերությունները, ռազմական կարիքների համար իրականացվող ծախսերը: Վիճակագրության հաշվարկման ժամանակ մասնագետները օգտագործում են 23 հիմնական և 33 երկրորդական չափանիշներ: Վարկանշային աղյուսակը հրապարակվում է յուրաքանչյուր տարի, սկսած 2007 թվականից: Հերթական վարկանշային աղյուսակը հրապարկվել է մեծ ութնյակի գագաթաժողովի նախաշեմին:
Այս տարի վարկանշային աղյուսակում է ընդգրկվել 153 երկիր: Նախկին ԽՍՀՄ պետություններից Մոլդովան հայտնվել է 59-րդ տեղում, Ուկրաինան 69-րդն է, Բելառուսը` 112-րդը, Ադրբեջանը` 122-րդը, Վրաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը, իսկ Ռուսաստանը`147-րդ: Վերջին տեղում է հայտնվել Սոմալին:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Իսլանդիան, որին հետևում է Նոր Զելանդիան, այնուհետև Ճապոնիան, Դանիան և Չեխիան: ԱՄՆ-ն 82-րդ խաղաղասեր պետությունն է ,իսկ Չինաստանը` 80-րդ:
Комментариев нет:
Отправить комментарий