Երեկոյան աշխատանքից տուն վերադարձավ նրա հայրը` ծեծված, ջարդված, արնաշաղախ վիճակում: Հորն այս վիճակում տեսնելով` շանթահարվեց: Խրոխտ ու ըմբոստ հայի զավակը, սակայն, անպես արեց, որ հայրը չզգա որդու սրտի ցավը, որ ստացված վերքերից առավել տանջալի ու ցավալի կլիներ:
Հարցուփորձով նա իմացավ, որ հայրն անմեղ է եղել, իսկ վիրավորողը` մի թուրք ոստիկան:
Մի քանի օր շարունակ զորավարը, հոր վրեժը սրտին, փնտրում է անզեն ոստիկանին, սակայն առիթ չի լինում, որ բռնի նրան ու վրեժ լուծի:
Այդ մասին իմանալով և մտածելով, որ ինչ-որ «խղճուկ» հայի որդի ցանկանում է իր հոր վրեժը լուծել` ոստիկանը մեկ օր բազմության մեջ գալիսև դիտավորյալ հրում է զորավարին: Առիթն ինքն էր եկել ու վրեժի ցասում արթնացրել ըմբոստ ու քաջ հայ զավակի մեջ…
Զորավարը ճարպիկ շարժումներով խլում է ամբոխի մեջ կանգնածներից մեկի ձռքի գավազանն ու մի քանի ուժգին հարվածներով գետնին տապալում անօրեն ոստիկանին, որը տեղում մահանում է: Զորավարն սկզբում փախուստի է դիմում, սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնվում է քաղաքի փողոցներում:
Մի քանի օրից նրան ձերբակալում են և բանտ նստեցնում: Սակայն նրա հեղափոխական ընկերները, կաշառելով բանտապանին, կարողանում են բանտից փախցնել նրան, ապա հաջողությամբ անցնում է Կ. Պոլիս: Պոլսում զորավարն անգործությունից փողոցից փողոց է անցնում և աշխատում է օգնություն ցույց տալ կարիքավոր մարդկանց: Հատկապես իր ճարպիկ և անվախ բնավորության շնորհիվ նա հիմնականում զբաղվում էր Պոլսում բռնկվող հրդեհների մարման և մարդկանց ու նրանց ունեցվածքը հրդեհի երախներից փրկելու աշխատանքներով:
Այս աշխատանքը ևս մեծ դեր խաղաց զորավարի հետագա ճակատամարտերի ու նրա` որպես փրկչի, Աստծո կողմից տրված առաքելության իրականացմանը:
Որոշ ժամանակ անց նա զբաղվում է ատաղձագործությամբ: Եվ քանի որ շատ շնորհալի մասնագետ էր, կարողանում է իր աշխատանքով մի քանի ոսկի խնայել, և հոր մահվան լուրն առնելուն պես անվախ քաջը կարողանում է գիշերով այցելել հոր գերեզմանին` քաջ գիտենալով, որ բռնվելու դեպքում իրեն մահապատիժ է սպառնում:
Վերադառնալով Կ. Պոլիս և հանդիպելով իր կուսակից ընկերներին` զորավարը հանձնարարություն է ստանում պատժելու մի թուրք պաշտոնյայի, որը հայատյաց ու դաժան մարդուկ էր:
Օրը ցերեկով, երբ Պոլսի մարզահրապարակներից մեկում տոնահանդես էր, որին մասնակցում էր նաև այդ պաշտոնյան, զորավարը բոլորի աչքի առջև մոտենում և մաուզերի մի քանի կրակոցով գետին է տապալում նրան:
Հանդուգն ու խիզախ հայորդու արարքն ապշեցրեց ամբոխին: Մարդիկ սկսեցին աջ ու ձախ փախչել` տրորելով միմյանց, իսկ հայ կորյունը, առանց շփոթվելու, ակնթարթորեն անհետանում է խառնիճաղանջ փողոցների արանքներում:
Շուտով զորավարին հաջողվում է անցնել Բաթում:
Բաթումում մատնությամբ զորավարին ձերբակալում են և որպես հեղափոխականի` բանտարկում ախոռատիպ մի շինությունում:
Առաավոտյան կողմ բանտապահ ոստիկաններից մեկը դուրս է հրավիրում նրան և հրամայում, որ ցախավելով մաքրի բակը:
Զորավարը, վերցնելով ցախավելը, մի ճարպիկ շարժումով հարվածում է ոստիկանի աչքերին և տապալելով նրան` խլում նրանից հրացանն ու հրացանի կոթով մի ուժգին հարված էլ հասցնում է գլխին ու դիմում փախուստի:
Դուրս գալով` զորավարը մտնում է սրճարաններից մեկը և այնտեղ էլ անցկացնում գիշերը` քնելով սրճարանի անկյուններից մեկում: Վաղ առավոտյան արթնանում է ու մտնում շուկա, որտեղ էլ հանդիպում է իր բախտակից ընկերներից մեկին, որին հանդիպել էր բանտում: Մարտիրոս էր այդ ծանոթի անունը: Զորավարը հարցուփորձ է անում և իմանում, որ բանտապահին անգիտակից վիճակում տարել են հիվանդանոց, իսկ զորավարի համար հրաման են արձակել` բռնել և կալանավորել:
Մարտիրոսն առաջարկում է գնալ իր ծանոթի մոտ: Նրանք գնում են Առաքել անունով մի հեղափոխականի մոտ, որտեղ էլ մնում են 3 օր:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
Комментариев нет:
Отправить комментарий