Քաղվածքներ թալեաթի` Հալեպի իշխանություններին ուղղված հրահանգներից ու ծածկագրերից ¥1914-1918թթ.¤
***
«…թուրքիայում միակ ուժը, որը կարող է կազմալուծել քաղաքական կյանքը, հայերն են… որոշվել է հայրենիքն ազատել այդ անիծյալ ցեղի փառամոլությունից և մեր իսկ անձնական ուսերին առնել հանցանքի արատը, որն օսմանյան պատմությունը մրոտելու է: Որոշված է գլխատել թուրքիայում ապրող բոլոր հայերին, չթողնել, որ որևէ մեկը կենդանի մնա»:
***
«…թուրքիայում ապրող բոլոր հայերի իրավունքները ջնջված են: Այս նկատառումով կառավարությունը տեր է կանգնում ամբողջ պատասխանատվությանը և հրամայում չխնայել նույնիսկ օրորոցի երեխաներին»:
***
«…Որբանոցի հարկ բնավ չկա: Ժամանակը չէ զգայական մղումներո տարվելու: Որբերին քշեք դեպի անապատ ու մեզ այդ մասին տեղյակ պահեք»:
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«…1915թ. օգոստոսի 31-ին թալեաթ փաշան գերմանիայի դիվանագետներին հայտարարեց. «Հայկական հարցն այլևս գոյություն չունի»: Նա իրավացի էր, քանի որ հայերի տեղահանումն ավարտվել էր: Մնում էր միայն ձերբազատվել այն հատուկենտ զոհերից, ովքեր քայլելով մահվան ճանապարհով` հրաշքով փրկվել էին»:
Ֆրիտյոֆ Նանսեն
բևեռախույզ, նոբելյան մրցանակի դափնեկիր
«…Ես վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա ավելի զազրելի էջ, ինչպիսին սա է: 1915թ. հայկական ընտանիքների տեղահանման մասին հրամանով մահվան դատապարտվեց մի ամբողջ ազգ»:
Հենրի Մորգենթհաու
1913-1918 օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան
«…1919թ. թուրքական իշխանությունը Փոքր Ասիայում բնակվող հայերի նկատմամբ զանգվածային կոտորածի և արտաքսման անխնա քաղաքականություն սկսեց: Փոքր Ասիան հինմավորապես մաքրվեց հայկական տարրից: Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը մտածվել և իրագործվել է քաղաքական միտումներով»:
Ուինսթոն Չերչիլ
Մեծ Բրիտանիայի Վարչապետ
«…երիտթուրքերը, հասնելով իշխանության, իրենց դաժանությամբ գերազանցեցին աբդուլ համիդին: Այդ ժողովրդին, որ սիրում է մեզ, ոչնչացնելու մասին որոշումն ընդունվել է թրքական կառավարության անդամների խորհրդակցության ժամանակ… Արյան այն փոքր չափաբաժինը, որ դեռ հայերը պահպանել են, թանկարժեք է, դրանից կծնվի հերոսական սերունդը: Այն ժողովուրդը, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի…»
Անատոլ Ֆրանս
ֆրանսիացի գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր
Նյութը Խմբագրապետ Ա. Ավետիսյանի
Комментариев нет:
Отправить комментарий