ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
Ադրբեջանը կբողոքի ևս 5-6 տարածքների կորստից
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսկման հավանականությունը, քանի որ «չեմ կարող հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը»:
«Հավանաբար, Ադրբեջանը ուժերի և միջոցների կուտակման հետ կապված նպատակներ ունի, որպեսզի հարմար առիթի դեպքում նոր ռազմական արկածախնդրություն հրահրի:
Սա ճիշտ մոտեցում չէ, որովհետև իրադարձությունները երկու սցենարով կարող են զարգանալ: Առաջին` տեղային պատերազմ և դրան հետևող Լեռնային Ղարաբաղի բռնազավթում, որը հնարավոր է անել միայն Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության վերացման դեպքում: Եվ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, իրենց կողմից նոր տարածքների կորուստ: Եվ այդ դեպքում Ադրբեջանն արդեն կբողոքի ևս 5,6 կամ ավելի շատ քանակությամբ տարածքների կորստից: Իսկ հետո ինչ: Կրկին զինադադար, համաձայնություն, զինադադարի ռեժիմի խախտում, նոր պատերազմ…Այս բոլոր սցենարներն անհեռանկարային են», Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում «Մոսկովսկիե Նովոստի» կայքը:
Հայաստանն առանց Թուրքիայի սովամահ չի լինի.
Խորհրդային Միության փլուզման 20-ամյակին նվիրված «Մոսկովսկիե Նովոստի» , «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» և «Ռիա Նովոստի» պարբերականների համատեղ նախաձեռնության շրջանակներում լրագրողները դիմել են այն երկրների ղեկավարներին, որոնք ժամանակին եղել են Խորհրդային միության կազմում: Այս անգամ լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
- Առանց ակնհայտ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հնարավո՞ր է արդյոք լիարժեք տնտեսական աճ գրանցել:
- Գիտեք, այս հարցը ուղիղ և միանշանակ պատասխան, ինչպիսին է «այո, աճը հնարավոր է» կամ, «ոչ, աճն անհնար է», չունի; Քանի որ, եթե պատասխանեմ «ոչ», այդ դեպքում հարց կառաջանա` մենք ինչպե՞ս ենք զարգանում 20 տարիների ընթացքում: Իսկ եթե ասեմ «այո», այդ դեպքում, ինչո՞ւ ենք նման տեմպերով զարգանում: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մենք սովամահ չենք լինի: Սակայն վերադառնամ նրան, ինչի մասին բազմիցս ասել եմ. մենք տնտեսական կողմը չենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական դրդապատճառ: Ինչպես ասում էր Նապոլեոնը, «Երկրի աշխարհագրությունն է ձևավորում նրա պատմությունը»: Աշխարհագրությունը դատավճիռ է, ճակատագիր:
Մենք ապրում ենք այստեղ և պետք է գոնե ինչ-որ հարաբերություններ ունենաք հարևանների հետ: Իհարկե, ոչ ամեն գնով: Ոչ մի դեպքում: Երբ մենք Թուրքիայի հետ սկսեցինք հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ հակառակորդներ խոսում էին այն մասին, որ այն խոչընդոտելու է ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչմանը: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չարդարացան: Ցեղասպանության փաստը անվիճելի փաստ է, և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի Ցեղասպանությունը: Սա արդարության, անվտանգության համար մղվող պայքար է:
Համերաշխությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Սխալվում են նրանք, ովքեր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը փորձում են մեկնաբանել որպես հաշտություն: Իսկական հաշտություն կարող է լինել միայն ապաշխարանքից հետո:
Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հաշտեցում չի կարող լինել
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցում կարող է սկսվել այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանութունը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է «Մոսկովսկիե նովոստի» թերթի, «ՌԻԱ Նովոստիի» եւ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համատեղ նախագիծ հանդիսացող հարցազրույցի շրջանակներում:
«Առանց ճանաչման հաշտեցում չի կարող լինել: Սխալվում են նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի հետ հարաբերությոեւնների հաստատման փորձերը ներկայացնել որպես հաշտեցման փորձ»,- ասել է նախագահը՝պատասխանելով հարցին, թե կհաջողվի՞ 1915 թվականի ողբերգության 100-ամյակին այնպես անել, որպեսզի այն դադարի այդքան կարեւոր դեր ունենալ երկու երկրների փոխհարաբերություններում:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է լիարժեք տնտեսական աճ՝ առանց աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ հարցը ուղիղ եւ միանշանակ պատասխան չունի՝ «այո, աճը հնարավոր է» կամ «ոչ, հնարավոր չէ»: «Որովհետեւ եթե «ոչ», ապա ինչպե՞ս ենք զարգանում արդեն 20 տարի: Իսկ եթե «այո», ինչո՞ւ ենք զարգանում այսպիսի տեմպերով: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մենք սովից չենք մեռնի: Բայց վերադառնամ նրան, ինչը շատ անգամ ասել եմ. մենք տնտեսական ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական մոտիվացիա չենք համարում: Ինչպես ասել է Նապոլեոնը, «երկրի աշխարհագրությունը կերտում է նրա պատմությունը»: Աշխարհագրությունը ճակատագիր է»:
«Մենք այստեղ ենք ապրում եւ պետք է որոշակի հարբերություններ ունենանք հարեւանների հետ: Իհարկե, ոչ ամեն գնով: Ոչ մի դեպքում: Երբ մենք սկսում էինq Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ ընդդիմախոսներ ասում էին, որ դա կխոչընդոտի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ամբողջ աշխարհում: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չիրականացան: Ցեղասպանության փաստն անվիճելի է, եւ մենք պետք է ջանքեր ներդնենք, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի այն: Սա պայքար է արդարության եւ անվտանգության համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանը քննարկում է ԼՂՀ ճանաչման հնարավորությունը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում
Հայաստանը չի կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում:
Ըստ նախագահի, օրինակ, նման հնարավորություն կարող է առաջանալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: «Մշտապես տալիս են այլ, ուղիղ հարց. «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Քանի որ մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի խափանել դրանք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հարցին, կազդի՞ արդյոք Հարավային Կովկասում երկու նոր պետությունների հայտնվելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Սերժ Սարգսյանը նկատել է, թե ղարաբաղյան խնդիրը տարբերվում է մյուս նման խնդիրներից:
«Ընդհանրապես բոլոր այդ հակամարտությունները յուրօրինակ են, ունեն իրենց առանձնահատուկ պատճառները, հետեւանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, նոր պետությունների ստեղծումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի ընկալման վրա: Եւ բանն այն չէ, թե կճանաչենք մենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի պետական ինքնիշխանությունը, այլ նրանում, որ միջազգային հանրությունը տարբեր կերպ ընդունում է, որ անջատումը ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն է»,- ասել է Սարգսյանը:
Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականություն կա.
Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել միայն փոխզիջման միջոցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, այս տարիներին կողմերը փորձել են փոխզիջում գտնել: «Բայց կա կարմիր գիծ. Լեռնային Ղարաբաղի ժողվուրդը պետք է ինքը տնօրինի իր ճակատագիրը, իր պատմական հայրենիքում անվտանգ զարգանալու բոլոր հնարավորություններն ունենա»,- նկատել է նախագահն ու հիշեցրել, որ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Այդ կապակցությամբ Սարգսյանը նկատել է, որ այդ հարցում մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչի համար «մենք նրան երախտապարտ ենք»: «Հենց Մինսկի խումբն է առաջարկել փաստաթուղթը, որը մենք պայմանականորեն անվանում ենք Մադրիդյան սկզբունքները: Այն ենթադրում է հարցի լուծում երեք սկզբունքների հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Այդ փաստաթուղթը հիմնականում հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ սկսել մեծ խաղաղ համաձայնագրի մշակումը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, ադրբեջանցիները «յուրօրինակ» կերպով են հասկանում այդ սկզբունքները: «Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես «այո» ասացին, բայց, չգիտես ինչու, իրենց հայեցողությամբ են ընկալում դա: Առ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներով սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է մեզ եւ նրանց, բայց տպավորություն է, որ դա հասցրել են բացարձակ դոգմայի աստիճանի: Դա առաջին սկզբունքի խախտում է: Իսկ ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն ինքնորոշում Ադրբեջանի տարաքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, դա կտրված, պարզունակ ինքնորոշում է: Ուստի, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, շատ բարդ կլինի հասնել հարցի լուծման»,- հստակեցրել է Հայաստանի նախագահը եւ հավելել, որ «Ղարաբաղը իր անկախությունը նվաճել է արյունոտ եւ դաժան պատերազմում, ծանրագույն պայմաններում»: «ՄԻամտություն կլինի կարծել, թե ղարաբաղցիները կարող են հրաժարվել նրանից, ինչի հասել են»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:
Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության առումով Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ` նման հնարավորություն կա, քանի որ չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:
«Թերեւս, ուժերի եւ միջոցների կուտակման ծրագրեր կան, որպեսզի փորձի հարմար պահի զարգացնել նոր ռազմական արկածախնդրություն: Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձությունները կարող են զարգանալ երկու ճանապարհով: Առաջինը` տոտալ պատերազմ եւ Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացիա, որը հնարավոր է միայն լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիակատար ոչնչացման դեպքում: Եւ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, նոր տարածքների կորուստ: Եւ այդ ժամանակ Ադրբեջանը բողոքելու է նոր տարածքների կորստից: Եւ ի՞նչ դրանից հետո: Կրկին հաշտեցում, համաձայնություն, հրադադարի ռեժիմի խախտումներ, նոր պատերազմ… Այդ սցենարները անհեռանկարային են»,- ասել է Հայաստանի նախագահը:
Մենք երբեք չենք հուսացել, որ Ռուսաստանը հայամետ ամուր եւ միանշանակ դիրք կգրավի
Ռուսաստանն անվտանգության հարցերում տարածաշրջանի առանցքային խաղացողն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, «Ռուսաստանից շատ բան է կախված»: «Մյուս կողմից մենք երբեք չենք հուսացել, որ Ռուսաստանը հայամետ ամուր եւ միանշանակ դիրք կգրավի: Ռուսաստանն, ամեն դեպքում, մեծ երկիր է, Ադրբեջանը եւս նրա հարեւանն է, այդ պատճառով Ռուսաստանը չի կարող սատարել հակամարտության կողմերից մեկին, ինչպես անում է Թուրքիան Ադրբեջանի դեպքում: Բայց մյուս կողմից, Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Ռամական գործողությունների սկսման կամ մեր անվտանգությանը լուրջ սպառնալիքների դեպքում Ռուսաստանը պարտավորություններ եւ արձագանքելու հնարավորություն ունի»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե հուսալի՞ է արդյոք ապահովում ՀԱՊԿ-ն հայկական սահմանի անվտանգությունը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Համենայն դեպս, մենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվորեն համագործակցում ենք: Կան բոլոր իրավական հիմքերը, որպեսզի ՀԱՊԿ անդամները միասնական գործեն: Կա նման վստահություն»:
Տարածքային ամբողջականության սկզբունքը չի ենթադրում սահմանների անսասանություն.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված «Մադրիդյան սկզբունքները» ենթադրում են հարցի լուծում 3 սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառման կամ ուժի միջոցով չսպառնալու, տարածքային ամբողջականության սկզբունք և ազգերի ինքնորոշման իրավունք:
Այս մասին «Մոսկովսկիե Նովոստի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք շատ հստակ հասկանում ենք`ինչ են նշանակում այս սկզբունքները: Երկար մտորումների արդյունքում ադրբեջանցիները նույնպես ասացին «այո», սակայն, չգիտես ինչու, նրանք այդ սկզբունքները յուրովի են ընկալում: Մինչ այս պահը Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հարթություններում անընդհատ սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Սա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է և մեզ, և նրանց, թեև տպավորություն է ստեղծվում, որ նրանք դա բացարձակ դոգմայի են վերածել միջազգային իրավունքի համատեքստից դուրս: Իսկ ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն որպես ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում: Դա կիսատ, պրիմիտիվ ինքնորոշում է: Այդ իսկ պատճառով, մինչև Ադրբեջանը չհասկանա այս սկզբունքի իմաստը, շատ դժվար կլինի հարցի լուծման ուղղությամբ գնալ: Ղարաբաղն իր անկախության իրավունքը պաշտպանել է արյունոտ և դաժան պատերազմում, ծանր պայմաններում և շատ միամիտ է կարծել, որ ղարաբաղցիները կարող են հրաժարվել այն ամենից ինչին հասել են, ինչ ձեռք են բերել:
Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի այս սկզբունքները թույլ տվեցին թե’ Հայաստանին, թե’ Ադրբեջանին անկախություն ձեռք բերել: Այդ ինչպես է, որ մի դեպքում այդ սկզբունքներն ընդունելի են, իսկ մեկ այլ պարագայում այլ կերպ են ընկալվում: Դա տրամաբանական է: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի ենթադրում սահմանների անսասանություն, հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ստեղծվի, իսկ վերջին 20-30 տարիների ընթացքում աշխարհի քարտեզի վրա տասնյակ նոր պետություններ առաջացան», – ասել է Սարգսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий