Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 23 мая 2011 г.

Մամուլի տեսություն


Իբր թե «Եհովայի վկաները» չեն կարող սպառնալ 

«Եհովայի վկաները խաղաղասեր ժողովուրդ են, և տարօրինակ է հնչում այն, որ նրանք կարող են որևէ մեկին սպառնալ»- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության հանրային տեղեկատվության քարտուղար Տիգրան Հարությունյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկատվությունը, համաձայն որի Եհովայի վկաները երեկ սպառնացել են Մալաթիայի եկեղեցու քահանա Տեր Եսային, երբ նա արգելել է քարոզչություն իրականացնել եկեղեցու տարածքում:
«Մենք դեռ որևէ տեղեկություն չունենք այդ դեպքի մասին, սակայն մի քիչ տարօրինակ է, որ «Եհովայի վկան» կարող է սպառնալ: Մենք քարոզում ենք Աստվածաշունչը, եթե մարդիկ ցանկանում են լսել» , ասել է Հարությունյանը:
Ինչ վերաբերում է եկեղեցու տարածքում քարոզչություն իրականացնելու փաստին, ապա, Հարությունյանի խոսքով, «եթե մարդիկ ուզում են լսել, կարող ենք քարոզել ցանկացած վայրում»:




Խմբագրությունը ցանկանում է հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ, թեև տրված է կրոնական ազատություն, սակայն պետական կրոն է հաստատված Քրիստոնեությունը: ՀՀ-ում կրոնական քարոզչություն կարող է իրականացնել միայն Հայ Առաքելական Եկեղեցին: Խմբագրությունը կոչ է անում բոլոր հայերին զերծ մնալ աղանդավորությունից և կրոնական այլ շեղումներից, քանզի հային վայել է միայն Հայ Առաքելական Եկեղեցին, որի համար դարեր շարունակ պայքարել ու արյուն են թափել մեր նախնիները: Կոչ ենք անում նաև բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով հարում են տարատեսակ կրոնական շեղումների` դարձի՛ եկեք: Եկե՜ք միասին պայքարենք մեր ներքին թշնամիներից մեկի` աղանդավորության դեմ:


ՆԺԿ. Եկեղեցին միօգտագործեք քաղաքական նպատակներով, դադարեցրեք աղանդների գործունեությունը




Նոր ժամանակներ կուսակցությունը պահանջում է  անմիջապես կասեցնել կրոնական «քայքայիչ աղանդների» գործունեությունը:
ՆԺԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ տեղի ունեցող անթույլատրելի գործողությունները:
Զորօրինակ, մայիսի 16-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Երրորդություն եկեղեցին ենթարկվում է աննախադեպ հարձակման «Եհովայի վկաներ» աղանդի մի խումբ անդամների կողմից: Ցանկանում ենք հիշեցնել, որ պատմությանը հայտնի է հատկապես առաքելական եկեղեցիների դեմ տարբեր օթյակների, աղանդների եւ տարաբնույթ այլ կազմակերպությունների պայքարի մասին, ինչը գլխավորապես նպատակաուղղվել է տվյալ ազգերի հոգեւոր-մշակութային կյանքը խարխլելու համար:
Հայկական որոշ լրատվամիջոցներ տեսակետ են հայտնում, որ բազմաթիվ աղանդների բացահայտ ակտիվությունը հանրապետությունում նախ եւ առաջ արդյունք է Հայկական եկեղեցու հեղինակության անկման եւ նրա առանձին բարձրաստիճան սպասավորների  անընդունելի վարքագծի:
Մենք անթույլատրելի ենք համարում Եկեղեցու նույնացումը նրա ցանկացած սպասավորի հետ, անկախ այդ սպասավորի աստիճանից:
Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը բացառապես արդյունք է նրա, որ այսօր իշխանությունը փորձում է Եկեղեցին օգտագործել իր քաղաքական նպատակների համար, գրանցում ու թույլատրում է տարբեր կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը Հայաստանում, իսկ Եկեղեցին չի ներկայացնում սոցիալական, հոգեւոր գործունեության հստակ ծրագիր եւ գրեթե դադարել է սոցիալական արդարության համար առաջին դրոշակակիրը լինելուց, ինչը սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում գտնվող ժողովրդի մոտ հուսալքության աստիճանը էլ ավելի է խորացնում:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմական առաքելության իրականացման շարունակականության ապահովման համար ՆԺԿ-ն հայտարարում է.
1. Յուրաքանչյուր ոտնձգություն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա գաղափարի դեմ դիտվել եւ դիտվում է որպես հակաազգային գործունեություն;
 2. Դադարեցնել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին իշխանության քաղաքական նպատակների օգտագործման որպես միջոց օգտագործելը:
 3. Անմիջապես կասեցնել այն կրոնական քայքայիչ աղանդների գործունեությունը, որոնք միտումնավոր խարխլում են պետության եւ Հայ Եկեղեցու հիմքերը: Վերանայել նման աղանդների պետական գրանցման գործող կարգը»:

***
Հայ առաքելական եկեղեցու ճանաչման հարցը պետք է ուղղել ոչ թե Վրաստանի հոգեւոր, այլ քաղաքական ղեկավարությանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ծագումնաբանության եւ արդիականության ինստիտուտի տնօրեն  Գիգա Զեդանիան, ով մասնակցում էր Երեւանում անցկացվող «Կովկաս-2010» համաժողովին: 
Նրա խոսքով` հարցը պետք է ուղղել եկեղեցական ղեկավարությանը, իսկ քաղաքական ղեկավարությունը չունի բավարար լծակներ այդ խնիրը լուծելու համար:
Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի կարգավիճակի չճանաչման հետեւանքով հայկական եկեղեցիները Վրաստանում շարունակում են մնալ ողբերգական վիճակում: Մի քանի հայկական եկեղեցիների ծագումնաբանությունն էլ  վրացական կողմը վիճելի է համարում:

Комментариев нет:

Отправить комментарий