Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 23 мая 2011 г.

Մամուլի տեսություն



Ադրբեջանցի քաղաքագետ. դիպուկահարները Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշման միակ միջոցն են



Շփման գծում դիպուկահարների առկայությունը եւ փոխհրաձգությունը  ռազմական ճնշման միակ միջոցն են,  որը  թույլ չի տալիս, որ  հակառակորդի եւ միջնորդների միջեւ պատրանք ձեւավորվի, թե Ադրբեջանը հաշտվել է պատերազմում կրած պարտության հետ  ու պատրաստ է որքան պետք է  պահպանել ձեւավորված ստատուս-քվոն:
Այս մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` այդպես բացատրելով Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից միջոնորդների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչի մերժումը:
Նրա խոսքով, սակայն, պետք չէ կարծել, թե Ադրբեջանի իշխանությունն ու հասարակությունը  միայն պատերազմ սկսելու մասին են մտածում: «Դա այդպես չէ, թեեւ հանրության մեջ անհանգստությունն աճում է,  վճռական գործողությունների կողմնակիցների թիվը եւ նրանց ճնշումն իշխանության վրա մեծանում է: Ադրբեջանը շատ մեծ ներդրումներ է արել իր պաշտպանունակության բարձրացման համար:
Բավական է ասել, որ միայն ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է 3 մլրդ դոլարից ավելի: Դա ոչ միայն գերազանցում է Հայաստնի ողջ պետական բյուջեն, այլ հետխորհրդային տարածքում, չհաշված Ռուսաստանը, ամենամեծ ռազմական ծախսն է:  Սակայն ռազմական գործողությունների վերսկսում առաջիկայում ես չեմ սպասում: Առաջինը` բանակցություններ են վարվում: Երկրորդը` լայնածավալ ռազմական գործողություների վերսկսման մասին որոշումը կախված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից», - եզրափակել է նա:

Հայ փարձագետ

Ադրբեջանական կողմը «դիպուկահարների պատերազմի» դրդապատճառ ունի, դա շանտաժի եւ հայկական կողմից վրա ճնշում բանեցնելու որոշակի մակարդակն է: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Երեւանում ընթացող «Կովկաս-2010» խորհրդաժողովում:
«Ամեն ինչ ընթանում է ծրագրով, Բաքվի հրամանով: Դրանք լեյտենանտ Մամեդովի կամ ենթասպա Հովհաննիսյանի գործողությունները չեն, այլ ավելի լուրջ է»,- նկատել է Իսկանդարյանը` հավելելով, որ իրերի նման դրության պայմաններում կանխատեսում է  «դիպուկահարների պատերազմի» շարունակում:
Ըստ Իսկանդարյանի, կարելի է նկատել այդ ամենը կանխելու` հայկական կողմի վճռականությունը: Փորձագետը նկատել է, որ ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության շուրջ փոփոխություններ չկան:
Իսկանդարյանը նաեւ հայկական կողմի մոտ հռետորաբանության կոշտացում է նկատել, եթե նախկինում «ոչ մի թիզ հող» արտահայտությունը մի արմատական տրամադրված անձինք էին անում, ապա այժմ անգամ երկրի նախագահն է գրեթե նման բան ասում:


Կոմանդոս



Հայկական կողմը պետք է վերջ դնի ադրբեջանական արկածախնդրությանը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Նա նկատել է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին կարճ, բայց արդյունավետ պատասխան տա: «Ավելի հստակ, մենք պետք է դիպուկահարների պատերազմ սկսենք եւ ոչնչացնենք ադրբեջանցի դիպուկահարներին շփման գծում»,- նկատել է Կոմանդոսը
ՂՀ խորհրդարանի պատգամավորը` Ադրբեջանի ԱԳ նախարարին. Երազելը վնասակար չէ
Դիպուկահարներին առաջապահ գծից հանելու կոչը հայկական կողմի կոչը չէ: Այս մասին են խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Սա միջազգային կառույցների, հրադադարի ռեժիմի պահպանմամբ շահագրգիռ ուժերի ցանկությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հերթական հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: 
Նրա խոսքով`եթե ադրբեջանական կողմը կարծում է, որ դիպուկահարները իրեն ինչ-որ դիվիդենտներ են բերում, դա իր գործն է: Սակայն, պատգամավորի խոսքով, Բաքուն պետք է հստակ գիտակցի, որ հակառակ կողմում նույնպես դիպուկահարներ կան, որոնք գործել ու գործում են: Եթե ադրբեջանական ղեկավարության մոտ ափսոսանք չի առաջացնում սեփական զինվորների մահը, ապա թող որ նրանք նույն ոգով շարունակեն իրենց անելիքը: Այդ պատճառով էլ խելամիտ կլիներ լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կոչն ու դիպուկահարներին դուրս բերել:
«Ինչ վերաբերում է տարածքներին, որտեղից ըստ ադրբեջանական կողմի, պետք է հանվեն զորքերը, ապա դրան կարելի է պատասխանել հետեւյալ կերպ` երազելը վնասակար չէ: Սակայն, որպեսզի երազանքներդ ի կատար ածվեն, պետք է ցանկություններիդ հարցում համաձայնության գաս»,- ընդգծեց Աթանեսյանը` հավելելով, որ ղարաբաղյան կողմն իր որոշումը կայացրել է 1994 թվականին: 
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես, ադրբեջանցի նախարարի վարկածով, «կամ մենք խաղաղ համաձայնագիր ենք կնքում կամ քայլ առ քայլ մոտենում ենք հակամարտության լուծմանը»: «Առաջին փուլում, իհարկե, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա չի շրջանցել նաեւ դիպուկահարների հարցը: «Հայերն ասում են՝ դուրս բերեք դիպուկահարներին: Այդ բառերը ծիծաղ են առաջացնում: Դիպուկահարներն իրենք իրենց չեն եկել, որ նրանց հանենք»,- ասել է նա:

Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը.
«Մամեդյարովի խոսքերը նրա սեփական ցանկությունների հավաստումն են, ոչ ավելին: Բնական է, ոչ ոք չի պատրաստվում դուրս հանել զորքերը, քանի դեռ մյուս կողմից համարժեք քայլեր չեն եղել»,- ընդգծեց փորձագետը:
«Ինչ վերաբերում է դիպուկահարների հետքաշմանը, Մամեդյարովի հայտարարությունը ծիծաղելի եւ ցինիկ է»,- նկատեց փորձագետը:
Ինչպես ասաց Մինասյանը, Ադրբեջանը զրկվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա ճնշումներ գործադրելու բոլոր լծակները՝ բացի շփման գծում վիճակը սրելուց: Ադրբեջանի կրած կորուստներից հետո նույնիսկ հետախուզական-դիվերսիոն խմբերն ավելի ուշ են գործում: «Ադրբեջանը ցածր է գնահատում իր զինվորների կյանքը, չէ՞ որ դիպուկահարների մարտում ավելի շատ ադրբեջանցիներ են զոհվում»,- նկատեց Մինասյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես, ադրբեջանցի նախարարի վարկածով, «կամ մենք խաղաղ համաձայնագիր ենք կնքում կամ քայլ առ քայլ մոտենում ենք հակամարտության լուծմանը»: «Առաջին փուլում, իհարկե, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Մամեդյարովը:
Նա չի շրջանցել նաեւ դիպուկահարների հարցը: «Հայերն ասում են՝ դուրս բերեք դիպուկահարներին: Այդ բառերը ծիծաղ են առաջացնում: Դիպուկահարներն իրենք իրենց չեն եկել, որ նրանց հանենք»,- ասել է նա:

Комментариев нет:

Отправить комментарий