Choose Language

EnglishFrenchGermanSpainItalianDutchRussianPortugueseJapaneseKorean ArabicChinese Simplified

понедельник, 23 мая 2011 г.

Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը


Սկիզբը նախորդ համարում

2. ՆԱԽԱՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Հեղինակի կողմից առաջ քաշվող նախացեղասպանության հա­յեցակարգի հիմնական դրույթների ձևակերպման տեսակետից կարևորվում է անդրադարձը ցեղասպանության հայեցակարգի եր­կու կարևոր բաղադրիչների՝ պետության դերի և դիտավորության հանգամանքի ավելի խորացված քննությանը:
Ցեղասպանության տեսական հետազոտությունների կարևորա­գույն և, թերևս, սակավ ուսումնասիրված ուղղություններից է պե­տության (state power) դերի իրականացման հետ կապված առան­ձին խնդիրների ընդհանրության պարզաբանումը:
Մասնագետների մեծ մասը հակված են պետությանը վերագ­րելու որոշիչ դեր ցեղասպանության նախապատրաստման և իրա­կանացման մեջ: Խոսքը գնում է առաջին հերթին այն ցեղասպա­նությունների մասին, որոնք կազմակերպվում են պետության կող­մից իր իսկ հպատակների դեմ: Անցյալ դարում նման ոճրագոր­ծությունների զոհ են գնացել շուրջ 120 միլիոն մարդ: Այդ կար­ծիքը կիսում են ցեղասպանության երևույթի եւ նրա առանձին կողմերի հետազոտման բնագավառի այնպիսի առաջատար դեմ­քեր, ինչպիսիք են վերևում արդեն հիշատակված Ֆ. Հ. Լիթըլը, Հ. Ֆայնը և Ֆ. Չոքը, Ռ. Հովհաննիսյանը, Իվ Թերնոնը, Ռ. Ու. Սմիթը եւ ուրիշները: Հետազոտվում են նաև ցեղասպանություն գործած պետության պատասխանատվության ենթարկելու ուղինե­րը: Այս բնագավառի ուշագրավ աշխատություններից է Յու. Բար- սեգովի հոդվածը:
Սակայն միայն Ի. Լ. Հորովիցն ու Լ. Քուփըրն էին, որոնք քայ­լեր կատարեցին այդ խնդրին տեսական հիմնավորում տալու ուղ­ղությամբ: Հորովիցը առաջինը գիտական շրջանառության մեջ մտցրեց «ցեղասպան պետություն» (genocidal state) և «ցեղասպան հասարակություն» (genocidal society) հասկացողությունները եւ ձեռնամուխ եղավ դրանց որոշ կողմերի լուսաբանմանը: Իսկ Քու- փըրը, հենվելով Հորովիցի ուսումնասիրությունների վրա, հարցին մոտեցավ հակառակ կողմից: Նա ձևակերպեց «ոչ ցեղասպան հա­սարակության» (non-genocidal society) հասկացողությունը և փոր­ձեց տալ նրա բնորոշումը: Վ. Տատրյանը նույնպես իր ներդրումը բերեց այդ խնդրի ուսումնասիրմանը: Քննության առնելով երիտ­թուրքական կուսակցության ու օսմանյան պետության փոխհարա­բերությունները նա դրա հիման վրա հանգեց որոշ կոնցեպտուալ բնույթի եզրահանգումների կառավարող կուսակցության որոշիչ նշանակության մասին:
Ցեղասպան պետության նշաններից է ցեղասպանության իրա­կանացման պետական ծրագրերի առկայությունը: Իսկ ցեղասպա­նության ծրագրի կարևորագույն տարբերիչ գործոնը դիտավորութ­յան հանգամանքն է:
Ցեղասպանության կարևորագույն բնորոշիչներից մեկը՝ դիտա­վորությունը ոչնչացնելու որևիցե ռասայական, ազգային կամ կրո­նական խումբը, ինչպես արդեն նշել էինք նույնպես առաջինը մտցրել է գիտական և իրավագիտական շրջանառության մեջ Ռա- ֆաել Լեմկինը: Այդպիսով՝ նրան հաջողվել էր բացահայտել ցեղաս­պանության կարևորագույն բնորոշիչներից մեկը՝ մտադրվածությունը ոչնչացնելու ողջ ռասայական, ազգային կամ կրոնական խում­բը: Դրանով հնարավորություն էր ստեղծվում տարբերազատելու կոտորածը, որի դեպքում նման մտադրվածություն չկա, ցեղասպա­նությունից, ինչից հետևում է, որ այդ երկու երևույթների միջեւ, հա­սարակագիտական կամ իրավագիտական տեսանկյունից (բայց, ի­հարկե, ոչ բարոյա էթիկական) դատելով, գոյություն ունի որակա­կան տարբերություն, այլ ոչ միայն՝ զուտ քանակական:
Իրավագիտական գործառույթներում դիտավորության հանգա­մանքը ունի որոշիչ նշանակութուն: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քար­տուղարներից Բութրոս-Ղալին բնութագրում է այն նույնիսկ որպես ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի «հիմնարար տարր»: Եթե չի հաջողվում այն բացահայտել և ապացուցել, ա­պա հնարավորություն է ստեղծվում ընդհանրապես խուսափել ցե­ղասպանության համար պատասխանատվությունից, ինչպես կոնկ­րետ օրինակների վերլուծության հիման վրա եզրակացնում է ցեղասպանագիտական հետազոտությունների առաջնեկ Լեո Քուփերը: Այսպես, օրինակ՝ բրազիլական կառավարությունը ժամանա­կին խուսափեց տեղաբնիկ առանձին ցեղերի դեմ ցեղասպանութ­յան մեջ մեղադրվելուց, քանի որ նրան հաջողվեց ցույց տալ, որ բնակչության այդ խմբերի անհայտացումը արդյունք էր սովի, որը չէր ծրագրվել կառավարության կողմից:
Այս տեսակետի կողմնակից որոշ իրավագետներ խստագույնս քննադատում են ՄԱԿ-ի բանաձևը, գտնելով՝ որ դիտավորության հանգամանքի առկայությունը զգալիորեն սահմանափակում է նրա իրական կիրառելիության շրջանակները, քանի որ չափազանց դժվար է հաստատել և վավերագրել այպիսի դիտավորության գո­յությունը, մանավանդ այն դեպքերում, երբ ցեղասպանության հե­ղինակը պետությունն է: ՄԱԿ-ի փաստաթղթերից մեկում նույնիսկ նշվում էր, որ արդեն ձևավորվել են երկու իրավագիտական դպրոց այս խնդրում. առաջինը գտնում է, որ դիտավորության բացահայ­տումն ու ապացուցումը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ երկ­րորդի կողմնակիցները ընդգծում են, որ դիտավորության հանգա­մանքը ցեղասպանության դեպքում հատուկ ապացուցելու անհրա­ժեշտություն չկա, քանի որ այն օբյեկտիվորեն բխում է բուն ցեղասպանական գործողություններից: Վերջին տարիներին միջազ­գային իրավագետների շրջանում տարածում է ստացել այն տեսա­կետը, թե դիտավորության հանգամանքի բովանդակային նշանա­կության բացահայտումը և ամրագրումը այն իրավագիտական խնդիրներից է, որոնք կարոտ են հետագա ավելի խորացված հետազոտությունների:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Комментариев нет:

Отправить комментарий